Չեմ համբերում տեսնել մեմերը. Շոլցը վնասված աչքով լուսանկար է հրապարակել
ԼուսանկարներԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը X սոցիալական ցանցում սպորտով զբաղվելու ժամանակ ստացած վնասվածքից հետո առաջին լուսանկարն է հրապարակել։
«Անկախ նրանից, թե որքանով եմ վնասվել, չեմ համբերում տեսնելու մեմեր: Շնորհակալություն բարեմաղթանքների համար։ Այս ամենն ավելի վատ տեսք ունի, քան իրականում կա»,- գրել է կանցլերը:
Ինչպես հայտնի է, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը վազքի ժամանակ վնասել է աչքը։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը, գրում է Bild-ը։
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ցավոք, ստիպված է չեղարկել իր հանդիպումները Հեսսեում այս կիրակի՝ փոքր սպորտային միջադեպից հետո: Վազքի ժամանակ նա ընկել է և կապտուկներ ստացել դեմքին: Դա չի ազդի հաջորդ շաբաթվա նրա հանդիպումների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ: