Դատախազությունը ուսումնասիրում է ՔՊ երթերին գումարով մասնակցելու վերաբերյալ հրապարակումը
ԻրավունքՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակումը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավին քայլելու համար 1000 դրամով մասնակիցների է հավաքագրում։ Այս մասին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ «Ականատես» դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։ Դիտորդական առաքելությունից նաեւ պնդում են, թե նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ եւ այլ նյութեր կան, սակայն անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով հրապարակվում են դրանց մի մասը։