Ընտրելու իրավունք ունեն նաև օտարերկրացիները, եթե ունեն տվյալ համայնքի առնվազն մեկ տարվա հաշվառում
ՀասարակությունԻ պատասխան տարբեր հարցադրումների՝ ԿԸՀ-ից հիշեցնում են․
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն` ընտրելու իրավունք ունեն նաև օտարերկրացիները, եթե ունեն տվյալ համայնքի առնվազն մեկ տարվա հաշվառում։
Օտարերկրյա քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում․
- ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը.
- մշտական կացության քարտը.
- ՀՀ հատուկ անձնագիրը:
ՌԴ քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում նաև
- ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Երևան համայնքի պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով։
Քաղաքացիությունը չունեցող անձանց համար՝
- ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը.
- ժամանակավոր կացության քարտը.
- ՀՀ հատուկ անձնագիրը:
Փախստական ճանաչված անձանց համար՝
- Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։
Օտարերկրյա քաղաքացիների մասին տեղեկատվությունը վարում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։