Քայլի Ջեններն ու Տիմոտի Շալամեն համբուրվել են Բեյոնսեի համերգի ժամանակ
ԺամանցՄոդել և ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեները և դերասան Տիմոտի Շալամեն հանրության առջև համբուրվել են։ Նկարները հրապարակել է Page Six-ը։
Սեպտեմբերի 4-ին Բեյոնսեն նշել է ծննդյան 42-ամյակը։ Իր ծննդյան օրը երգչուհին համերգ է տվել Լոս Անջելեսում, որին ներկա են եղել Քայլի Ջեններն ու Տիմոտի Շալամեն։
Հաղորդվում է, որ արտիստներն առաջին անգամ են միասին ներկայացել հանրությանը։