Ավստրալիայի դեսպանը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Արտաքին ՔաղաքականՀայաստանում հավատարմագրված Ավստրալիայի դեսպան Գրեյմ Միխանը (նստավայրը՝ Մոսկվայում) կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Ավստրալիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զարգացող հումանիտար իրավիճակով: Մենք կոչ ենք անում վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել, որ բոլոր կողմերը կարողանան մարդասիրական բեռներ հասցնել բոլոր ուղիներով: Մենք աջակցում ենք ԿԽՄԿ-ի աշխատանքին»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում: