Իտալիայում զբոսաշրջիկը բարձրացել է արձանի վրա, կոտրել այն ու հայտնվել ոստիկանությունում
ԱյլԳերմանացի զբոսաշրջիկը լուսանկարվելու համար բարձրացել է Ֆլորենցիայի կենտրոնում գտնվող Նեպտունի արձանի վրա, վնասել այն ու հայտնվել ոստիկանությունում։ Այս մասին պաշտոնական կայքում հայտնել է իտալական քաղաքի վարչակազմը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի գիշերը։ Բեռլինի 22-ամյա բնակչուհին երկու ընկերների հետ Սինյորիա հրապարակով քայլելու ժամանակ մտել է Նեպտունի շատրվանի մեջ և բարձրացել արձանի վրա՝ լուսանկարվելու համար։ Իջնելիս նա կոտրել է մարմարե հուշարձանի ձիու սմբակը և պոկել Նեպտունի կառքից մի կտոր։
Ահազանգ է հնչել, և վանդալն իր ուղեկիցների հետ փախել է դեպքի վայրից։ Նրան հայտնաբերել են տեսախցիկի կադրերի միջոցով: Այժմ գերմանացուն քրեական հոդված է սպառնում, հայտնել են իրավապահները։ 16-րդ դարի շատրվանին հասցված վնասը կազմել է մոտ 5000 եվրո։