Գողացել էին 300 լիտր դիզվառելիք․ Բաղրամյանի ոստիկանների բացահայտումը
ՏեսանյութերՈստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 6-ին գողության մասին տեղեկություն էին ստացել։ Դեպքը տեղի էր ունեցել Արգինա գյուղում գտնվող ընկերության տարածքում։ Ըստ տեղեկության, դիզվառելիքի գողությունը կատարել էին նույն ընկերության բանվորներ 26-ամյա և 29-ամյա երիտասարդները՝ այն տեղափոխելով Էջմիածին։
Իրավապահները Շենիկ գյուղում ձերբակալեցին նրանց և, 29-ամյա երիտասարդի «ՎԱԶ-2107» մակնիշի ավոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Բաղրամյանի բաժին։ Բացատրական աշխատանիքի շնորհիվ կասկածյալները խոստովանեցին եղելությունը։ Մեքենան, որում առկա էին 15 պլաստմասե տարաներ՝ընդհանուր 300 լիտր դիզվառելիքով, տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Երիտասարդները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։