Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց Բրյուսելում ահաբեկչական գործողությունների առնչությամբ
ՔաղաքականՍտրասբուրգում ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ցավակցությունը հայտնեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ։
«Անձամբ իմ, Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի անունից ուզում եմ ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առիթով և դատապարտել այդ ահաբեկչությունը։ Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։