Քանի ԲՈՒՀ է լինելու Ակադեմիական քաղաքում. այնտեղ բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ
Քաղաքական«Ակադեմիական քաղաքում կտեղակայվի մինչև 16 ԲՈՒՀ՝ մինչև 8 պետական և մինչև 8 միջազգային կամ մասնավոր ԲՈՒՀ-եր։ Ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով կամ այլ եղանակներով։ Այդտեղ բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ»,- այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նշենք, որ կառավարությունը քիչ առաջ հաստատեց վերոնշյալ ծրագրի հայեցակարգը։
«Ակադեմիական քաղաքի տեղադիրքի համար նախատեսված է 17-րդ թաղամասի մերձակայքն ու «Հայֆիլմի» տարածքը։ Ի դեպ, հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, «Հայֆիլմի» տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի»,- ասաց նախարար Անդրեասյանը։