Ֆրանսիան աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ. ԶԼՄ
Արտաքին ՔաղաքականՖրանսիան` իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, աշխատում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հիմնված ինքնիշխանության և սահմանների հարգման սկզբունքների վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը։
Անցյալ ամիս Ֆրանսիան հայտարարեց, որ Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու նոր պայմանագրեր է համաձայնեցրել:
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր Հարավային Կովկասում «կայունությունը խախտելու» մեջ։