51-ամյա Գվինեթ Փելթրոուն բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները
ԺամանցԱմերիկացի դերասանուհի և գործարար Գվինեթ Փելթրոուն բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները։ Նա համապատասխան տեղեկատվություն է տարածել People-ի TikTok–յան էջում։
51-ամյա աստղի խոսքով՝ երիտասարդ տեսք ունենալու համար ինքն առավոտյան պարբերաբար կիտրոնով կամ քլորոֆիլով ջուր է խմում։ Բացի այդ, նա խոստովանել է, որ սիրում է բուժիչ, իր կարծիքով, առողջ լոգանքներ ընդունել։
Բացի այդ, դերասանուհին պատմել է, որ շաբաթը առնվազն մեկ անգամ այցելում է սաունաներ և լողանում սառը ջրով։ «Բոլոր երկարակյաց մարդիկ դա անում են», - ասել է Փելթրոուն: