Կայացել է Հայաստանի և Իրաքի նախագահների առանձնազրույցը
ՔաղաքականՀայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի և Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի առանձնազրույցը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Երևանում նա հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։