Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու խոչընդոտներ չկան. Ալիև
Արտաքին ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու խոչընդոտներ այլևս չկան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է APA-ն։
Նա նշել է, որ Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, և Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։