ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը Հայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. Նահապետյան «Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն Այվազյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին Բացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ) ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված Թրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբ Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան 

Կորոնավիրուսի, պատերազմի և այլ մարտահրավերների պայմաններում իրականացվել են հսկայածավալ բարեփոխումներ․ վարչապետ

Բլոգոսֆերա

 Անցած տարիների ընթացքում կորոնավիրուսի համավարակի, պատերազմի և այլ մարտահրավերների պայմաններում Հայաստանի կառավարությունն իրականացրել է հսկայածավալ բարեփոխումներ, որոնք նպաստել են տնտեսական աճին, այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե ինչպե՞ս կգնահատի 2021-26 թվականների կառավարության ծրագրի և 2021-26 թվականների կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը, մասնավորապես՝ 2023 թվականի տնտեսական ցուցանիշները։

Վարչապետը նախ ներկայացրեց, թե ի՞նչ չափանիշներով է առաջնորդվում՝ կառավարության և գերատեսչությունների աշխատանքը գնահատելիս։

« Ճիշտ եք ասում՝ կառավարության գործունեության ծրագիր գոյություն ունի և ես վերցնում եմ ըստ եռամսյակների միջոցառումների ծրագիրը, և, նախարարների աշխատանքը գնահատելիս, նայում եմ, թե որ ծրագիրն է իրականացվել և որը՝ ոչ, որը ֆորմալ մոտեցում է։ Նաև անցյալ տարի էլ իրականացրինք, այս տարի էլ կսկսենք նախարարությունների արդեն 2023 թվականի գործունեության հաշվետվությունը, որի հիմնական նպատակը նախ տեղի ունեցած աշխատանքը գնահատելն է, հասկանալ ինչ է արվել և ինչը չի արվել և հետո հավատում եմ, որ նախարարություններում քննարկումները նախ ինձ հնարավորություն են տալիս ներսից հասկանալ գործընթացները և երկրորդը՝ խթան է հաջորդ փուլի աշխատանքները հաջող իրականացնելու համար»,- ասաց Փաշինյանը։

Այս առումով վարչապետը կարևոր է համարում բյուջեով նախանշված տնտեսական աճի ցուցանիշը։

«Ազգային ժողովի իմ վերջին ելույթում ասել եմ, որ Հայաստանի պետական շահը համարում եմ տնտեսական զարգացումը և ընդհանրապես զարգացումը։ Եվ ինձ համար ամենակարևոր մակրոգնահատականը դա է՝ նախանշված 7 տոկոս տնտեսական աճ ապահովո՞ւմ ենք, թե՞ չենք ապահովում։ Եթե ապահովում ենք՝ կարող եմ, ընդհանուր առմամբ, լավ գնահատել աշխատանքը։ Եթե խնդիրներ ունենանք, ուրեմն պետք է գործողություններ անել։ Բայց կարևոր է ոչ միայն ընթացիկ տարվա տնտեսական դինամիկան, շատ կարևոր է նաև, որ հաջորդ տարի էլ ենք այդ խնդիրը դնելու և ինչպես ենք ստեղծում հնարավորություններ հաջորդ տարի յոթ տոկոս տնտեսական աճ ունենալու համար։ Այստեղ շատ կարևոր է ոչ ֆորմալ առումով կառավարության գործունեության ծրագիրը, բայց նաև այն բարեփոխումները, որոնք իրականացվում են»,- շեշտեց վարչապետը։

Նրա խոսքով՝ 2021 թվականին ցնցումային իրավիճակներից հետո արձանագրել է, որ մի շարք սկզբունքային բարեփոխումներ իրականացվել են հենց այդ խառը տարիներին։

«Ես բարձր գնահատեցի մեր նախարարությունների և մեր գործընկերների աշխատանքը։ Ես ուզում եմ և՛բարձր, և՛ միջին, և՛ ցածր օղակների աշխատանքի նկատմամբ իմ գնահատանքը արտահայտել հետևյալ տրամաբանությամբ։ Ես ուղղակի ցնցվեցի՝ արձանագրելով, որ 2020 թվականին կորոնավիրուսի և պատերազմի, 2021 թվականին ներքաղաքական անկայունության պայմաններում և հետագա բարդությունների շրջանում հսկայածավալ բարեփոխումների օրակարգ ենք իրականացրել։ Ուզում եմ սրա համար շնորհակալություն հայտնել մեր բոլոր նախարարություններին, բոլոր գերատեսչությունների բոլոր աշխատողներին, որովհետև ես հասկանալիորեն անձամբ ժամանակ չեմ ունեցել բոլոր օրակարգերի վրայով անցնել։ Սա նշանակում է նաև, որ այդ մարդկանց մոտ պետականության ընկալումը շատ ուժեղ է իրենց մոտ և նշանակում է, որ, այնուամենայնիվ, որոշակի ինստիտուտներ և մեխանիզմներ սկսել են աշխատել»,- եզրափակեց Փաշինյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբՀունգարիայում կքննարկեն օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններինՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. ԳալյանԳերմանական ավտոարդյունաբերությունը նվազում է, պաշտպանականը՝ աճում. BZ ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. ՎարդևանյանՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍտամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայանԱռնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ ՕրբելյանՍլովակիայում մեկնարկել է հանրաքվեն՝ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցովՍԴ-ն մերժեց յոթ ուժերի հայցը. որ ուժերը կանցնեն խորհրդարանՄեդվեդևը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «անօրինական» է անվանելՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջԽերսոնի շրջանում Ուկրաինայի հարձակումներից երեխաներ են տուժելԶբոսաշրջիկը բացահայտումներ է արել Մեքսիկայում ատամնաբույժների «մաֆիայի» մասինԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը նշել է Ուկրաինայում խաղաղության գլխավոր խոչընդոտը«Դա ԵՄ-ի գինն է». ռուս փորձագետը՝ Հայաստանի արտահանման սահմանափակումների մասինԹրամփը ցուցադրել է ոսկե քանդակ, որտեղ իրեն պատկերել է ԱՄՆ հիմնադիր նախագահների կողքինԴաշնային խորհուրդը հայտնում է Եվրոպայի «կեղծ ախտորոշման» մասինՍահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
Ամենադիտված