Տիկնիզյանը զայրացած է «Զենիթ» տեղափոխության ձախողման մասին լուրերի պատճառով
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է, որ մի փոքր զայրացած է, երբ ԶԼՄ-ներում քննարկվում էր իր ձախողված տեղափոխությունը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», հաղորդում է Gazeta.ru–ն։
«Կարող եմ ասել, որ մի փոքր զայրույթ կա, թե ինչպես այս ամենը բորբոքեցին՝ առանց մանրամասներն իմանալու։ Կրկին, սա իմ գործը չէ: Ես դուրս եմ գալիս խաղադաշտ ու կատարում իմ գործը, դա ինձ համար ամենակարեւորն է։ Ուրախ եմ, որ երկրպագուների մեծ մասն ադեկվատ կերպով ընկալեց իրավիճակը։ Մանրամասների մեջ մտնելու իմաստ չեմ տեսնում»,- ասել է Տիկնիզյանը։
Հունվարի 25-ին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել է։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան