Կենդանաբանական այգու ամենատարեց կենդանին
ՀասարակությունՑանցանախշ պիթոնը կենդանաբանական այգու ամենատարեց բնակիչն է:
Ծնվել է 1997 թվականի հունիսի 5-ին և 2 տարեկանից բնակություն հաստատել Երևանի կենդանաբանական այգում։ Գրեթե 27 տարեկան պիթոնը իր գեղեցկությամբ հիացրել և շարունակում է հիացնել այգու այցելուներին:
Ի դեպ, բնության մեջ բնակվող ցանցանախշ պիթոնները միջինում ապրում են 15-20 տարի։ Ամենատարեց ցանցանախշ պիթոնը անազատության պայմաններում ապրել է 32 տարի։