Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
ՀասարակությունՍԱՏՄ-ից հայտնում են, որ քղաքացու բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Էջմիածին քաղաքում գործունեություն ծավալող «Խաչատուր Հովհաննիսյան» Ա/Ձ-ին պատկանող խանութում։
Արդյունքում հայտնաբերել են մի քանի ապրանքանիշի ժամկետանց կետչուպներ, որոնք տեղում ոչնչացվել են։
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական: