ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին
Արտաքին ՔաղաքականՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին, դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին` առանց հատուկ անհրաժեշտության՝ չայցելել Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք և Կապանից հարավ: Իսկ Արարատի մարզի Երասխ գյուղով անցումը թույլատրելի է, սակայն կանգ առնելը՝ ոչ:
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», - ասվում է հաղորդագրության մեջ։