Եղեգնաձորում ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետի գործով դատապարտյալն ազատ է արձակվել․ Sputnik Արմենիա
Իրավունք
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը։
Կարեն Մխիթարյանի խոսքով` դատապարտյալն ինքն է դիմում ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին, որպեսզի իրեն ազատ արձակեն։ Եղվարդի դատարանը երկու օր առաջ նիստ է արել ու այսօր հրապարակել է որոշումը, որով բավարարել է Գրիգորյանի դիմումը և նրան ազատ արձակել։
Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ 2019 թվականից կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը մահացավ 2023 թվականի հուլիսին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին