Մեքսիկայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է սպանվել
Սպորտ
Մեքսիկայում խաղի ժամանակ ստացած հրազենային վնասվածքների հետևանքով մահացել է ֆուտբոլիստ Սերխիո Ալբերտո Խորեգին, հայտնում է Milenio-ն։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին։ Կուաուտլայում (Մորելոս նահանգ) Խորեգին մասնակցում էր սիրողական հանդիպմանը։ Խաղի ընթացքում նա մոտեցել է պահեստայինների նստարանին, որտեղ անհայտ անձը վեց անգամ կրակել է նրա վրա, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Հանցագործին չի հաջողվել բռնել, տղամարդը հետախուզման մեջ է։
Խորեգին 2010-ից 2021 թվականներին խաղացել է Arroceros de Cuautla և Atlético San Luis Rey ակումբներում։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան