Հայաստանում զորակոչի առումով մտահոգիչ խնդիրներ կան․ պաշտպանության նախարար
ՀասարակությունՀայաստանում զորակոչի առումով մտահոգիչ խնդիրներ կան։ Այդ մասին Հանրային Հ/Ը ի «Հարցազրույցում» ասել է ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։
ՊՆ նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ ՀՀ ՊՆ-ն աշխատանք է տանում, հնարավոր է նաև փոփոխություն՝ օրենսդրական դաշտում։
«Փաստ է, ծառայելու պատրաստակամության պակաս ունենք։ Շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով խուսափել զինվորական ծառայությունից։ Կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին դրանով զբաղվել, որ ապահովվի հավասարության սկզբունքը»,- ասել է պաշտպանության նախարարը։