«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» «Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» «Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին 

Աշխարհաքաղաքական բարդ խճանկարն ու «կծիկները». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի տարբեր մասերում շարունակվում են բորբոքվել հակամարտությունները։ Որոշ տարածաշրջաններում նույնիսկ հակամարտությունների կծիկներ են առաջացել, որոնք կարող են հանգեցնել խոշոր մասշտաբով տարածաշրջանային բախումների՝ բազմաթիվ կողմերի՝ այդ թվում և արտատատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ։

Օրինակ՝ Մերձավոր Արևել քում շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում ռազմական գործողությունները՝ չնայած որոշակիորեն իրավիճակի լիցքաթափման միտումներ կան։ Մասնավորապես խոսվում է Քաթարի գործուն մասնակցությամբ հրադադարի կամ համաձայնության հասնելու մասին։ Բայց դա չի ենթադրում, որ դրանով լարվածությունը պարպվելու է։ Գազայում ռազմական գործողությունները նման են վառոդի տակառի և նախադրյալներ են ստեղծել, որ տարածաշրջանն ուղղակի ներքաշվի պատերազմի հորձանուտ։ Մերձավոր Արևելքում հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերում պրոիրանական պրոքսի ուժերը։ Մի կողմից՝ «Հզբոլահը» ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, իսկ մյուս կողմից էլ՝ Եմենի հութիներն են հարվածում Կարմիր ծովով անցնող նավերին։ Եվ Կարմիր ծովով անցնող առևտուրն այն աստիճանի է վտանգվել, որ հութիներին հակազդելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիա է ստեղծվել։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ստիպված եղան մի քանի անգամ հարվածներ հասցնել հութիներին, սակայն դրանով խնդիրը չի լուծվել, քանի որ հութիները նույն ինտենսիվությամբ շարունակում են գրոհել առևտրային նավերը՝ սպառնալով հարվածներ հասցնել հատկապես Իսրայելին, ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային։

Արդյունքում բազմաթիվ փոխադրող ընկերություններ ուղղակի նախընտրում են շրջանցել Սուեզի ջրանցքով տանող ճանապարհը, ինչի արդյունքում աճում են փոխադրվող ապրանքների գները։ Իսկ երկրներ կան, որ ուղղակի կախված են Սուեզի ջրանցքով անցնող առևտրային ուղուց։ Օրինակ՝ Հնդկաստանի ներմուծման մի զգալի հատվածը գալիս է այդ ճանապարհով։ Եվ փաստացի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան չի կարողանում լուծում տալ այս խնդրին։ ԱՄՆ-ը ստիպված է դիմել Չինաստանին, որպեսզի Պեկինն օգտագործի Իրանի վրա իր ազդեցությունը, որ հութիները դադարեն հարվածներ հասցնել նավերին։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ն ու Իրանը միջնորդավորված կերպով հարվածներ են հասցնում միմյանց Սիրիայում, Իրաքում և Հորդանանում։

Ինչ վերաբերում է մեկ այլ տարածաշրջանում՝ Արևել յան Եվրոպայում ընթացող հակամարտությանը՝ ուկրաինական ճակատին, ապա պետք է նկատել, որ ընդհանրապես լարվածության թուլացման նշաններ չեն նկատվում։ Ամռանը սկսված ուկրաինական հակահարձակման ձախողումից ի վեր Եվրոպայի համար ավելի է կարևորվում Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը։ Դրանով է պայմանավորված, որ Եվրամիության անդամ 27 երկրները համաձայնեցրին Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիրը։ Անգամ որոշ եվրոպական երկրներում արդեն իսկ չեն բացառում, որ ապագայում ուղիղ առճակատում կարող են ունենալ Ռուսաստանի հետ։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում պայմաններ են ստեղծվել ռազմական ոլորտում ռեսուրսներ ներդնելու ուղղությամբ։ Մեծ արագությամբ զինվում է հատկապես Լեհաստանը։ Իսկ ԱՄՆ-ը ոչ միայն փորձում է ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում, այլև հասնել մի կետի, որ Ռուսաստանն այլևս ի վիճակի չլինի շարունակել Ուկրաինայում պատերազմը։ Ու ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը փորձելու է մինչև նախագահական ընտրությունների անցկացումը ցույց տալ իրենց քաղաքականության էֆեկտիվությունը, որի արդյունքում հավաքական Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ հաղթանակած դուրս կգա։

Բայց եթե Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ը հաջողություն չունեցավ, ապա մեծանում են շանսերը, որ նախագահական ընտրությունների ժամանակ կարող են հաղթանակ տանել հանրապետականները՝ մանավանդ որ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում խոստանում է շատ արագ կանգնեցնել պատերազմը։ Իսկ ամերիկյան հասարակության շրջանում դժգոհություններ կան պետական միջոցների հաշվին Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալների հետ կապված։ Դրա համար էլ ԱՄՆ-ում իշխող քաղաքական թիմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, շտապում է արդյունքներ գրանցելու հարցում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան
Ամենադիտված