Սարգսյանը քննարկել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում ստեղծված իրավիճակը
ՔաղաքականՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակին, ահագնացող մարտահրավերներին և առկա սպառնալիքներին առնչվող հարցեր», - ասվում է ՀՀԿ հաղորդագրությունում:
Անդրադարձ է արվել տարածաշրջանային հնարավոր զարգացումներին և անվտանգային խնդիրներին:
Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին: