Սումգայիթում որդին սպանել է մորը
ԱդրբեջանՓետրվարի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Սումգայիթի ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ դանակի հարվածներից մահացել է 1959 թվականին ծնված Գաշանգուլ Ֆարհադ Գիզի Գահրամանովան։ Հանցագործության մեջ կասկածվողը նրա որդին է, ով բերման է ենթարկվել, գրում է APA-ն։
Քննությամբ պարզվել է, որ կասկածյալը (ծնված 1983թ.) Սումգայիթ քաղաքի 9-րդ միկրոշրջանում գտնվող բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ դիտավորյալ սպանել է մորը՝ կտրող առարկայով վիրավորելով նրան։
Կատարվում է քննություն։