Ողբերգական դեպք՝ Երևանում․ տղամարդը 8-րդ հարկից ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա. Shamshyan
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի բարձրահարկ շենքերից մեկից քաղաքացին ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գեղամ Անտոնյանն ու Տիգրան Մելիքսեթյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից