ԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆԱՄՆ Օկլահոմա նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով՝ 05։24-ին (Երևանի ժամանակով՝ 09:24-ին)՝ նահանգի մայրաքաղաք Օկլահոմա Սիթիից 70 կմ դեպի հյուսիս-արևելք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։
Ավելի ուշ սեյսմոլոգները հստակեցրել են մագնիտուդը՝ իջեցնելով այն 5,1-ի։ Բացի այդ, ճշտված տվյալների համաձայն, օջախը ընկած է եղել 6 կիլոմետր խորության վրա։