Քաղցկեղի դեմ պայքարը շարունակում է մնալ հրատապ խնդիր, պետք է փորձենք լուծումներ տալ․ Ավանեսյան
ՔաղաքականՄեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը հայաստանյան ամենագողտրիկ անկյուններից մեկում` Ջերմուկում։ Միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում առողջական ամենատարածված խնդիրներից և մահացության հիմնական պատճառներից մեկը, ուստի հիվանդության դեմ պայքարում առաջընթաց գրանցելը շարունակում է մնալ հրատապ խնդիր:
Այս տարվա կարգախոսն է` «Շտկել բուժօգնության բացերը». կոնգրեսի շրջանակներում հայ և արտերկրյա ճանաչված մասնագետները կքննարկեն քաղցկեղի դեմ պայքարի ներկայիս քաղաքականությունն ու ռազմավարությունը, կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները, հանդես կգան զեկույցներով:
«Վերջին 3-4 տարիներին մեր երկրում չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման սքրինինգների, թիրախային բուժման ծրագրերի, ծառայությունների հասանելիության, ենթակառուցվածքների ընդլայնման և վերազինման շնորհիվ մեծացել է առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը և դրան զուգընթաց նվազել է մահացությունը»։
Նախարարի խոսքով՝ ցուցանիշները հուսադրող են, բայց չպետք է բավարարվել այդ արձանագրումներով.
«Կառավարության և Առողջապահության նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը, որը և պետք է փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին»։
Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ կարևորվում է միջազգային հաղորդակցությունն ու համագործակցությունները, որոնք հնարվոր են դառնում նաև այս կոնգրեսի շնորհիվ: