ՀՀ-ում շաբաթվա ընթացքում գրանցվում է կարմրուկի 50-57 դեպք, լինում են նաև տեղային բռնկումներ. նախարար
Հասարակություն«Հիվանդներն անցնում են ստացիոնար բուժում, իսկ շրջապատի մարդիկ պատվաստվում են, պետք է նշեմ, որ կարմրուկի և բոլոր մյուս վարակիչ հիվանդությունների հաղթահարման ամենակարևոր գործիքը հենց պատվաստումն է»,- ասել էՀՀ առողջապահության նախարարը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Նախարարը նշեց նաև, որ կարմրուկով ավելի շատ վարակվում են երեխաները, բայց մեծահասակների վարակվելու պարագայում , եթե հատկապես նրանք ունեն խրոնիկ հիվանդություններ, խնդիրները շատ ավելի բարդ են լինում։
Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել։ Նրա կարծիքով` պատճառը հակապատվաստումային քարոզչություն է։