Արցախի բենզինի պահեստում պայթյունից հետո արտերկրում բուժվող հիվանդների մեծ մասը վերադարձել է ՀՀ
ՀասարակությունԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժում ստացող քաղաքացիների մեծ մասն արդեն վերադարձել է Հայաստան։ Այդ մասին հայտնել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․
Տուժածների մի մասը՝ մոտ 20 մարդ, ավելի վաղ բուժման էին ուղարկվել ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Բուլղարիա, Իսպանիա և մի շարք այլ երկրներ, լրագրողներին հիշեցրել է Ավանեսյանը։
Հայաստանում ստացիոնար բուժում է ստանում միայն մեկ հիվանդ, մյուսները բուժվում են ամբուլատոր հիմունքներով։