Հայտնի է Գազայում զոհերի թիվը
Աշխարհ
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28064-ի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»-ն՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարության տվյալներին։
Բացի այդ, Իսրայելի հարձակումների հետևանքով տուժել է 67611 խաղաղ բնակիչ։
Եգիպտոսի ԱԳ նախարարն իր հերթին հայտնել է, որ Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցությունները բարդ են ընթանում։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողության ընդլայնումը միայն կվատթարացնի իրավիճակը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ