Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան նավի վրա
ԱշխարհԵմենի հութի ապստամբների շարժումը՝ «Անսար Ալլահը», հարձակվել է Կարմիր ծովում Star Iris առևտրային նավի վրա, որը պատկանում է Միացյալ Նահանգներին:
Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եմենի ռազմածովային ուժերը հականավային հրթիռներ են օգտագործել Կարմիր ծովում ամերիկյան Star Iris նավի վրա հարձակվելու համար: Հարվածը եղել է ուղիղ և ճշգրիտ»,- ասել է Սարիան հութիների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության ծովային առևտրային փոխադրումների կենտրոնը (UKMTO) հայտնել էր, որ անանուն առևտրային նավի վրա հարձակվել են Մոչա նավահանգստային քաղաքից 40 ծովային մղոն հարավ։ Գերատեսչության տվյալներով՝ նավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել, սակայն անձնակազմը չի տուժել։