ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, որ աշխարհը պատրաստ չէ նոր համաճարակի
ԱշխարհCOVID-19-ի դասերը կարող են մոռացվել, քանի որ աշխարհի ուշադրությունն այժմ կենտրոնացած է այլ ճգնաժամերի վրա. աշխարհը պատրաստ չէ նոր համաճարակի։ Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը՝ ելույթ ունենալով Դուբայում կայացած Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում։
Նա հայտարարել է, որ մարդկությունը վաղ թե ուշ կբախվի նոր անհայտ «X հիվանդության» հետ, որին մենք պետք է պատրաստվենք հիմա։
«Ցավալի դասերը, որոնք մենք քաղել ենք [COVID-19 համաճարակից] մոռացվելու վտանգի տակ են, քանի որ ուշադրությունը շեղվում է մեր աշխարհի առջեւ ծառացած բազմաթիվ այլ ճգնաժամերի վրա», - ասել է Գեբրեիսուսը՝ զգուշացնելով, որ եթե այդ դասերը չքաղվեն, «մյուս անգամ թանկ կվճարեք»։ Նրա խոսքով՝ հարցն այն չէ, թե նոր համաճարակ կբռնկվի, թե ոչ, այլ այն, թե երբ դա տեղի կունենա։
«Նման իրադրությունում, աշխարհը դեռ պատրաստ չէ հաջորդ X հիվանդությանը և հաջորդ համաճարակին», - հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:
«Եթե դա տեղի ունենար վաղը՝ աշխարհը կբախվեր այն նույն խնդիրներին, որ բախվեցինք COVID-19-ի հետ կապված»,– նշել է նա։