Էրդողանը Նեթանյահուին մեղադրել է ջարդեր իրականացնելու մեջ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄԷ և Եգիպտոս իր այցերի ընթացքում նախատեսում է քննարկել Գազայի հատվածում տիրող իրավիճակը և Իսրայելի գործողությունները։ Այս մասին նա ասել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո։
«ԱՄԷ և Եգիպտոս իմ այցերի ընթացքում իմ օրակարգի գլխավոր թեմաներն Իսրայելի հարձակումներն են Գազայի հատվածի վրա: Իսրայելը հոկտեմբերի 7-ից [2023] սարսափ է տարածում և ջարդեր է իրականացնում Գազայում և շարունակում է ամեն օր նոր կարմիր գծեր հատել», - ասել է թուրք նախագահը։
Նրա խոսքով՝ փետրվարի 13-ին Դուբայում և փետրվարի 14-ին Կահիրեում ինքը գործընկերների հետ կքննարկի այն, ինչ «դեռ կարելի է անել Գազայի համար»։
Էրդողանը նաև հրապարակայնորեն Իսրայելի իշխանություններին համեմատել է նացիստների հետ։
«Նեթանյահուի վարչակազմը, ընդօրինակելով Հիտլերին, հատում է կարմիր գիծն իր դաժանությունների և ջարդերի քաղաքականության մեջ», - ասել է նա: