Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետի նկատմամբ
Աշխարհ
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել, հայտնում է ՌԴ Ներքին գործերի նախարարության տվյալների բազան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կայա Կալլաս, 17.06.1977թ.: Խուզարկության հիմքերը. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- նշված է տվյալների բազայում:
Քրեական հոդվածը, որով նա հետապնդվում և հետախուզվում է, չի նշվում։
Ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՆԳՆ-ի որոշումը պատասխան է Բալթյան երկրներում պատմական հիշողության դեմ տեղի ունեցած վրդովմունքին, «թշնամական գործողություններին ինչպես պատմական հիշողության, այնպես էլ Ռուսաստանի նկատմամբ»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ