Երևանում փողոցներ են անվանակոչվել
ՀասարակությունԵրևանում փողոցներ են անվանակոչվել։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով, այսուհետ կանվանակոչվի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի, Քանաքեռի 3-րդ փողոցը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի, Քանաքեռի 8-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի և Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցը՝ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ: