Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. Մինասյան 

Ժամանակն է մեկնարկել Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը․ Միրզոյան

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հետ համատեղ մամուլի ասուլիսին․

«Հարգարժա՛ն բարձր ներկայացուցիչ, 

Հարգելի՛ պարոն Բոռել,

Շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Հարգելի՛ գործընկերներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

Կարևոր է ընդգծել, որ անցած տարին հատկանշական էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ինտենսիվ դինամիկայով, և ես ուրախ եմ այս ուղին շարունակել այսօր այստեղ՝ քննարկելով մեր ընդարձակ օրակարգը և նոր հեռանկարները։

Այսօր ունեցել ենք ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի արդյունավետ հանդիպում՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ բարեփոխումներին, մարդկանց միջև շփումներին, տնտեսական համագործակցությանը, ինչպես նաև անվտանգային խնդիրներին:

Մտքեր ենք փոխանակել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի շուրջ` կարևոր փաստաթղթի, որը շարունակում է լինել մեր հարաբերությունների հիմնաքարը և հիմք է ծառայում մեր բարեփոխումների ծրագրի համար: Դրա արդյունավետ  իրականացումը մեր առաջնահերթություններից է, և ես ուրախ եմ, որ մենք անշեղորեն շարժվում ենք դեպի այդ նպատակը։ Անդրադարձել ենք բարեփոխումների ոլորտում Հայաստանի առաջընթացին, որն ընդգրկում է կենսական ոլորտների լայն շրջանակ, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, արդարադատությունը, կրթությունը, կանաչ տնտեսությունը, ինչպես նաև միգրացիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Պարոն Բոռելի հետ նաև գոհունակությամբ արձանագրել ենք, որ գործընկերության խորհրդի նախորդ նիստից ի վեր Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարևոր ուղղություններով ու մեխանիզմերով: 

Նախևառաջ՝ անվտանգության ուղղությունը. կցանկանայի նշել քաղաքական ու անվտանգային հարցերով երկխոսությունը և ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ մեր միջազգային սահմանին:

Տնտեսության վերաբերյալ. մինչ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը, մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել կիրարկել բոլոր առկա մեխանիզմներն՝ առևտրատնտեսական կապերն էլ ավելի ամրապնդելու համար ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ տարածաշրջանային նախագծերի միջոցով։ Այս առումով ընդգծվել է Սևծովյան ստորջրյա մալուխի նախագծին Հայաստանի մասնակցության և Տնտեսական ու ներդրումային պլանի արդյունավետ իրականացման կարևորությունը։

Շարժունակության հարցերի վերաբերյալ. կցանկանայի շեշտել, որ Հայաստանը հավատացած է, որ բոլոր անհրաժեշտ պահանջները կատարվել են, և ժամանակն է մեկնարկել Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։ Դա ընտրություն է, որը պետք է կատարել մեր ժողովուրդներին ավելի մերձեցնելու և վերջիններիս` մեր համագործակցության շոշափելի արդյունքներով ապահովելու համար:

Հարգելի´ ներկաներ,

Այսօրվա հանգամանալից քննարկումը մեզ թույլ է տվել գնահատել այն, ինչ մենք արդեն արել ենք միասին, և բացահայտել նոր ուղիներ մեր գործընկերությունն ընդլայնելու համար, ինչպես նաև նախանշել Գործընկերության նոր առաջնահերթությունները:

Հարգելի´ գործընկերներ,

Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել Հարավային Կովկասում և դրանից դուրս առկա անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել ենք այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ մեր տարածաշրջանում խաղաղ և անվտանգ միջավայր ստեղծելու ջանքերում։

Վերահաստատել ենք Հայաստանի հանձնառությունը պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են 2022թ. հոկտեմբերին Պրահայում և անցյալ տարվա աշնանը Գրանադայում քառակողմ հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում, ինչպես նաև 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներից հետո  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարված պայմանավորվածություններին: Շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և Խորհրդային միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է հիմք հանդիսանան երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները պետք է վերարտադրվեն տեղում։

Նաև ընդգծել եմ համաձայնեցված հիմնարար սկզբունքը, ըստ որի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս համատեքստում  ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ մտքեր ենք փոխանակել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա իրականացման շուրջ՝ որպես խաղաղության օրակարգի մաս և մեր տարածաշրջանում փոխկապակցվածությունը խորացնելու իրական հնարավորություն։

Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կառուցողականորեն կվերադառնա բանակցությունների սեղանին և հավատարիմ կմնա նշյալ պայմանավորվածություններին։ Հայաստանն ունի նման քաղաքական կամք:

Հարգելի´ ներկաներ,

Քննարկել ենք նաև Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների ապահովմանն ուղղված ջանքերը։ Բարձր ենք գնահատում ԵՄ ներգրավվածությունն ու աջակցությունն այս ուղղությամբ:

Մեր օրակարգում էին նաև հումանիտար խնդիրները, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակումն ու վերադարձը, անհայտ կորածների խնդրի լուծումը և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ ԵՄ գործընկերներին տեղեկացրել եմ նաև, որ առաջնորդվելով մարդասիրական նպատակներով և որպես վստահության ամրապնդման միջոց, Հայաստանը վերջերս Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հարցումների միջոցով պատրաստել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ։ Հայցել եմ ԵՄ հնարավոր ներգրավվումը այդ քարտեզների ստուգման համար:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընգդծել Հայաստանի պատրաստակամությունն էլ ավելի խորացնել Եվրոպական միության հետ գործընկերությունը, որը հիմնված է հավակնոտ օրակարգի վրա` ուղղված մեր քաղաքացիների իղձերի իրականացմանը և ավելի բարգավաճ Հարավային Կովկաս ունենալուն։

Շնորհակալություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան
Ամենադիտված