Նիգերիայում չվերթի չեղարկման պատճառով ուղևորները ծեծի են ենթարկել օդանավակայանի աշխատակիցներին
ԱյլՉվերթի չեղարկումից դժգոհ ուղևորները վանդալիզմի են ենթարկել Նիգերիայի Մուրթալա Մոհամմեդ միջազգային օդանավակայանը։ Այս մասին հայտնում է The Cable-ը։
Հստակեցվում է, որ այն բանից հետո, երբ Dana Air ավիաընկերությունը հետաձգել է թռիչքը, իսկ հետո ընդհանրապես չեղարկել այն, զայրացած ուղևորներն սկսել են անկարգություններ անել օդանավակայանում և ծեծել շենքում գտնվող աշխատակիցներին։
Փոխադրողի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնել են, որ չվերթը հետաձգվել է անվտանգության նկատառումներից ելնելով, և բոլոր ուղեւորները փոխհատուցում կստանան։