Պրիանկա Չոպրան պատմել է, թե ինչպես է բարձրացրել իր ինքնագնահատականը
ԺամանցԴերասանուհի Պրիանկա Չոպրան պատմել է, թե ինչպես է բարձրացրել իր ինքնագնահատականը։ Այս մասին հայտնում է Cosmopolitan-ը։
41-ամյա դերասանուհին խորհուրդ է տվել ամբողջությամբ ազատվել սթրեսից։
«Այն քիչ ժամանակը, որը մենք տրամադրում ենք մեզ, կարող է խորը ազդեցություն ունենալ մեր ինքնավստահության և ինքնազգացողության վրա: Ինչ էլ որ լինի ձեր տարբերակը՝ լինի դա դեմքի դիմակ, թե շքեղ դիմահարդարում: Սա մեծ ազդեցություն է ունենում մեր ինքնագնահատականի վրա»,- բացատրել է դերասանուհին։
2018 թվականին Պրիանկա Չոպրան ամուսնացել է Jonas Brothers փոփ-ռոք խմբի խմբի անդամ Նիկ Ջոնասի հետ վեց ամիս հարաբերություններից հետո։