Քերոբյանը ANDRITZ Hydro-ի փոխնախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում համգործակցությունը
ՔաղաքականԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է ANDRITZ Hydro ընկերության շուկայի կառավարման գծով փոխնախագահ Նորբերտ Շվարցին։
ANDRITZ Hydro-ն էլեկտրամեխանիկական սարքավորումների և հիդրոէլեկտրակայանների ամբողջական ծառայությունների համաշխարհային մատակարար է: Ընկերությունը մշակում է երկարաժամկետ, էկոլոգիապես մաքուր և տնտեսապես արդյունավետ լուծումներ հիդրավլիկ էներգիայի արտադրության համար:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության, մետալուրգիայի, էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում գործակցության հնարավորությունները։
Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը, որի շրջանակում տնտեսավարողները կարող են արդիականացնել իրենց արտադրական կարողությունները։