Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. Մինասյան 

Բացահայտվել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում պետության միջոցները հափշտակելու դեպքեր

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող մի քանի քրեական վարույթների նախաքննությունը։

Քրեական վարույթներից մեկով, որը նախաձեռնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչը, հանդիսանալով մարզում գտնվող 1,15 հեկտար հողատարածքի վարձակալ, մասնակցել է «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակելու ինտենսիվ պտղատու արգիների և հատապտուղների հիմնման համար պետության աջակցության» ծրագրին։

Հողամասում նա հիմնել է ընկուզենու ինտենսիվ այգի և ՀՀ պետական բյուջեից այգետնկման ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում ստանալու ակնկալիքով, ի թիվս հիմնավորող այլ փաստաթղթերի, 2023թ․ մայիսին խաբեությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող, իբրև թե ԱՁ-ի հետ կնքված ծառայությունների մատուցման կեղծ պայմանագիր, որի համաձայն՝ պայմանագրի կողմը պարտավորվել է հիշյալ 1.15 հա հողամասում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ՝ որոնց ընդհանուր արժեքը սահմանվել է 10.422.450 ՀՀ դրամ։ Շահառուն նախարարություն է ներկայացրել նաև՝ պայմանագրի կողմերի միջև կազմված հանձնման-ընդունման ակտ, որի համաձայն իբրև թե կատարվել են համապատասխան գյուղատնտեսական աշխատանքներ՝ նշված գումարի չափով։ Մինչդեռ պարզվել է, որ Ա/Ձ-ն նման ծառայություններ չի մատուցվել:

Շահառուն, սակայն, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան աշխատակիցների կողմից նշված հողամասում իրականացված մոնիթորինգի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված ծախսերը գերազանցել են ՀՀ-ում գործող շուկայական գները կամ չեն համապատասխանել իրականությանը, իսկ որոշ դեպքերում ուռճացված են եղել: 

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ Ս.Ղ.-ն մեկ այլ անձից՝ Վ.Դ.-ից տեղեկացել է ՀՀ կառավարության՝ «ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրով մինչև 10 հեկտար հողատարածքներում այգիներ հիմնելու պարագայում կատարված ծախսերի 50 տոկոսի չափով պետությունից փոխհատուցում ստանալու հնարավորության մասին և համաձայնել է Վ.Դ.-ի հետ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի կազմման և օգտագործման միջոցով, խարդախությամբ, պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Արդյունքում Արագածոտնի մարզում գտնվող, վարձակալած հողամասում Ս․Ղ․-ի կողմից ընկուզենու ինտենսիվ պտղատու այգի հիմնելու և պետական աջակցության վերոնշյալ ծրագրից վերջինիս օգտվելու հիմքեր ստեղծելու նպատակով, Վ․ Դ․-ի ուղղորդմամբ և կազմակերպմամբ այլ անձանց միջոցով կազմվել են Ս.Ղ.-ի կողմից ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ենթակա կեղծ փաստաթղթեր՝ ծախսերը հիմնավորող պայմանագրերում ներառելով պետական աջակցության ծրագրով սահմանված 1հա հողատարածքի համար առավելագույն թույլատրելի սահմանաչափին հնարավորինս մոտ ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ, ինչպես նաև՝ իբրև կատարված ծախսերը հավաստող կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառվել են ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայությունների դիմաց կատարված, այնպես էլ իրականում կատարված, սակայն՝ էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր:

Ս.Ղ.-ն ինչպես իր, այնպես էլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կազմված իրավունք վերապահող հիշյալ կեղծ փաստաթղթերը 2022թ. մարտին համապատասխան դիմումով ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Ապրիլ ամսին նրա և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու» վերաբերյալ պայմանագիր՝ չնայած այն բանին, որ շահառուի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելը փոխհատուցման մերժման հիմք էր։ 

Դրա հիման վրա Ս.Ղ.-ին՝ որպես Ծրագրի շահառու, փոխանցվել է 58.500.000 ՀՀ դրամ գումար, որը խմբի մյուս անդամների նախնական համաձայնությամբ, հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ քննությամբ ձեռք է բերվել հանցանքի կատարումը վկայող փաստերի բավարար համակցություն՝ Ս․ Ղ․-ին, Վ․Դ․-ին, ինչպես նաև 4 այլ անձանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։ Հաշվի առնելով, որ Ս․Ղ․-ի մասով կատարվել են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ նրա առնչությամբ՝ ըստ մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի, վարույթից մաս է անջատվել, հայտարավել նախաքննության ավարտ և այդ մասով վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Նշված վարույթով քրեական հետապնդման ենթարկվող մյուս 5 անձանց մասով (4-ը՝ ֆիզիկական անձ, 1-ը՝ պաշտոնատար անձ) նախաքննությունը շարունակվում է։ Վերջիններիցս 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նաև Վ․Դ․-ի և խմբի մյուս անդամների կողմից իրականացված խարդախության հանցավոր սխեմայում հնարավոր ներգրավված տասնյակ այլ անձանց գործողություններին ևս իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան
Ամենադիտված