Բաքուն Բորելին մեղադրել է «հայանպաստ դիրքորոշման» մեջ
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանը դատապարտում և հերքում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մեղադրանքները։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է APA-ն:
«Հայկական կողմի վերաբերյալ Ժոզեպ Բորելի հիմնավորումը ռազմական գործողության անտեսում է: ԵՄ-ն պետք է հաշվի առնի, որ Հայաստանի կողմից սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության հովանավորությամբ տեղակայված զինվորականները վտանգ են ներկայացնում ադրբեջանական զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքի համար:
Չնայած Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին, Բորելը, «միակողմանի հայանպաստ դիրք» գրավելով, անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և արդյունքում իրեն ամբողջությամբ մեկուսացնում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնի է, նախօրեին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան