«Նոր դասագրքերով պատրաստում են երկիր ու հող հանձնողներ»․ բողոքի ակցիայի մասնակից
ՔաղաքականԱյս պահին տեղի է ունենում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի և խնդրահարույց դասագրքի խոտանման պահանջով բողոքի ակցիա։
Ակցիայի սփյուռքահայ մասնակիցը լրագրողների հետ զրույցում նշեց․
«Հայոց պատմության դասագրքի հարցը միայն ներհայաստանյան հարց չէ, միայն ԿԳՄՍ նախարարությանը չի վերաբերում, միայն նախարարությունը չէ, որ կարող է որոշել այս հարցը։ Սփյուռքում մենք մեծացել ենք Հայոց պատմության և Հայոց լեզվի դասագրքերով, իսկ այս նոր դասագրքերով պատրաստում են երկիր ու հող հանձնող «էլիտա»,- ընդգծեց ակցիայի մասնակիցը՝ հիշեցնելով սփյուռքահայերին, որ իրենք ևս ասելիք ունեն այս խնդրի շուրջ։