«Ժաննա Անդրեասյանն ու իր թայֆան դպրոցներում ներմուծել են այլասերվածություն, զավթել են ու իրենց ճաշակով ամեն ինչ անում են»․ ակցիայի մասնակից
ՔաղաքականԱյս պահին տեղի է ունենում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի և խնդրահարույց դասագրքի խոտանման պահանջով բողոքի ակցիա։
Ակցիայի մասնակիցը լրագրողների հետ զրույցում նշեց․
«Հասկանում ենք, որ հեշտ չի լինելու, որովհետև ինչքան էլ ժողովրդավարությունից խոսեն, բռնապետական ռեժիմ է։ Ժաննա Անդրեասյանը և իր թայֆան դպրոցներում ներմուծել են այլասերվածությունը, փորձում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ դուրս գալ։ Ո՛չ եկեղեցուն, ո՛չ գիտնականներին մոտ չեն թողնում կրթական ոլորտին․ զավթել են ու իրենց ճաշակով ամեն ինչ անում են»։