Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
ԻրավունքՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրեջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նախաքննական մարմին է ներկայացվել 41-ամյա Վարդան Հ.-ն: Նա 2009 թ. մարտի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: