Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի դեմ «սառը պատերազմ են սկսել»
ԱշխարհԱյս նոր դարաշրջանում մենք պետք է նոր հարթություն բացենք արտաքին քաղաքականության մեջ։ Եթե նախկինում մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը հայ-ադրբեջանական հակամարտության լուծումն էր, ապա այսօր այդ հարցը, կարելի է ասել, օրակարգում չկա, փետրվարի 14-ին երդմնակալության արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք պետք է լինենք աշխարհում իսլամաֆոբիայի դեմ պայքարի առաջնագծում։ Մենք պետք է կանգնենք նեոգաղութատիրության դեմ պայքարող երկրների կողքին»,– ասել է նա։
Նշելով, թե տրամադրում է և կտրամադրի աջակցություն՝ երկրագնդի երեսից նեոգաղութատիրությունն իսպառ վերացնելու համար, Ալիև հայտարարել է․ «Նեոգաղութատիրությունը գլխավորողները թող իմանան, որ իզուր են մեզ հետ սառը պատերազմ սկսել... Մեր դեմ քայլերին համարժեք պատասխան կտանք, իսկ մեր դեմ նենգ ծրագրեր պատրաստողները, վստահ եմ, կզղջան»։