Մեծ Բրիտանիայի պատվիրակությունն այցելել է ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկի հատվածներ
ՀասարակությունՄեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ, հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը՝ հրապարակելով լուսանկարներ։
Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպմանը հաջորդել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումը։
Պատվիրակությունը այցելել է նաև 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաքի հատվածներ։