Ուկրաինայի ԱԳՆ–ն քննադատել է MAC–ին «Ռուսական կարմիր» շրթներկի համար
ԱշխարհMAC Cosmetics բրենդը պետք է արգելի «ռուսական կարմիր» երանգի շրթներկը՝ դրա անվան պատճառով, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
«Ռուսական կարմիր»-ը հայտնի երանգի անունն է, հատկապես MAC cosmetics ապրանքանիշի։ Բայց խոսքն ամենևին էլ գեղեցկության կամ սիրո մասին չէ: <…> Դա է պատերազմի իրական գույնը»,- ասվում է գերատեսչության X սոցիալական ցանցում գրառման մեջ:
Նախարարության ներկայացուցիչները հրապարակել են նաև #StopRussianRed հեշթեգը, որը կարող է ակնարկել երանգի անվանումը փոխելու Ուկրաինայի ԱԳՆ-ի ցանկության մասին։