Մենք կկռվենք մինչև լիակատար հաղթանակ․ Նեթանյահու
ԱշխարհԻսրայելը կկռվի մինչև հաղթանակ, Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվելու է Գազայի հատվածի ամենահարավային քաղաքի՝ Ռաֆահի վրա։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է իր Telegram ալիքում։
«Մենք կկռվենք մինչև լիակատար հաղթանակ, և դա ներառում է ուժեղ գործողություններ Ռաֆահում այն բանից հետո, երբ թույլ կտանք խաղաղ բնակիչներին լքել մարտական գոտիները», - ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը չի հստակեցրել, թե կոնկրետ ուր են ուղարկվելու պաղեստինցի փախստականները, որոնք նախկինում լքել են անկլավի հյուսիսային հատվածը, այդ թվում՝ Գազա քաղաքը։
Նեթանյահուն նաև ասել է, որ մնացած իսրայելցի պատանդներին ազատելու բանալին պետք է լինի ռազմական գործողությունը և «կոշտ դիվանագիտությունը»: