ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու պայմանը
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական դաշինքին միանալու հրավեր կարվի, երբ բոլոր դաշնակիցներն աջակցեն դրան, և Ուկրաինան ինքը կատարի այս քայլին նախորդող բոլոր անհրաժեշտ պայմանները։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուկրաինան հիմա, ավելի քան երբևէ, մոտ է ՆԱՏՕ-ին: Դա հնարավոր դարձավ ավելի վաղ ընդունված որոշումների շնորհիվ»,- նշել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Կիևին մնացել է կատարել պայմանների մի մասը։
«Հրավերը կլինի այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայնեն դրան, իսկ դրա համար [ուկրաինական իշխանությունների կողմից] բոլոր պայմանները կատարվեն»,- եզրափակել է նա։