Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիա
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Գերմանիա։ Այս մասին տեղեկանում ենք նրա Telegram-ի ալիքից։ Գերմանիայում պետության ղեկավարը նախատեսում է մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին և բանակցություններ վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Զելենսկին կայցելի նաև Ֆրանսիա, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Փարիզում նախագահները նախատեսում են ստորագրել ուկրաինաֆրանսիական անվտանգության պայմանագիր։
The New York Times-ի փոխանցմամբ՝ Վոլադիմիր Զելենսկին իր եվրոպական շրջագայության ընթացքում պնդելու է ռազմական օգնության ծավալների ավելացումը։ Ըստ Bloomberg-ի՝ նա նաև հանդես կգա անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների օգտին։
Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 16-18-ը։ Դրան կմասնակցեն պետությունների ու կառավարությունների 50 ղեկավարներ, 100 նախարարներ։ Անցյալ տարի համաժողովը տեղի ունեցավ փետրվարի 17-19-ը։